Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Առանց վերամբարձ երևութականության

Առանց վերամբարձ երևութականության
29.05.2012 | 04:19

Այսօր «Դալան» արվեստի սրահում բացվում է գեղանկարիչ Արամ Դովլաթյանի «Երկու աշխարհ» ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Մինչ այս, կերպարվեստագետը մի քանի բավականին հաջող ցուցահանդեսներով հանդես է եկել Ռուսաստանի քաղաքներում։ Ըստ արվեստաբանների, Արամ Դովլաթյանի արվեստը բավականին բազմաշերտ է, հագեցած թեմատիկ և ոճական ուրույն ձեռագրով ունի իր գնահատողների կայուն շրջանակը։ Հեղինակը յուրաքանչյուր կտավով ասես դիտողին զբոսանքի է հրավիրում հայ և համաշխարհային պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններ։ Նրա արվեստն աչքի է ընկնում միանգամից, այն միաժամանակ և՛ բավականին հուզական է, և՛ խորհրդավոր, ինչ-որ չափով էլ` անմեկնելի։ Նրա համար շատ կարևոր է, որ դիտողը հեռանա` իր հետ տանելով թեկուզ մի փոքրիկ, սակայն վառ դրվագ այս ցուցահանդեսից։ Միաժամանակ Արամ Դովլաթյանը հետաքրքիր է իր մոտեցումներում և ստեղծագործական իր գործունեության հիմքում տեսնում է նախ և առաջ մշտական և պրպտուն աշխատանքը, առանց վերամբարձ երևութականության։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ